211652_close_icon
views-count4090 դիտում article-date 09:52 07-02-2021

«Սթափվի՛ր, հայ ժողովուրդ, պատմության մեջ առաջին անգամ պատրաստ եղիր պատերազմի»․ զինվորի գրառումները՝ պատերազմից հետո. Aravot.am

Aravot.am-ը գրում է. Պատերազմի մասնակից զինվորի գրառումները՝ 44-օրյա պատերազմից հետո Ինչո՞ւ պարտվեցինք. արդիական հարց․ չէ՞ որ Վազգենն իրավացի էր՝ թշնամին նույն թշնամին էր, որ մեր առաջ միշտ փախել է, ու մենք էլ նույն մենք էինք։ Որտե՞ղ էր մեր բացթողումը, որտե՞ղ ու ե՞րբ սխալվեցինք։  Այս հարցերը շատ ավելի խորքային են, քան մենք պատկերացնում ենք, պատճառները շատ են։ Պարտության պատճառների ու սխալների մի չնչին մասը Գոյություն ունի մի շղթա, որ բաց ենք թողել կամ անտեսել ենք։ Եթե ունես թշնամի հարեւան, որ քեզ միշտ սպառնում է, պետք է միշտ պատրաստ լինես պատերազմի, պատրաստ՝ ոչ բառերով, այլ գործնականորեն։ Եթե այնքան անառողջ ու տկար ես, որ 30 տարվա ընթացքում չես կարողացել պատրաստվել, նույնիսկ չես էլ փորձել, խուսափի՛ր կռվից։ Համարձակությունը լավ է, երբ դրա համար հիմքեր ունես։ Եթե կռիվը, այնուամենայնիվ, սկսվել է, ու դու գիտես քո պատրաստ չլինելու մասին՝ եղի՛ր խորամանկ, առաջնորդվի՛ր նվազագույն կորուստեր ունենալու սկզբունքով։ Կարդացեք նաև

Եթե գիտակցում ես, որ չես կարող հաղթել, ամենաթանկը մի՛ դիր զոհասեղանին։ Եթե ասել ես՝ հաղթելու ենք, կռվելու ենք մինչեւ վերջ ու եթե ունես 5000-ի հասնող անմահներ, հանձնվելու իրավունք չունես։ Չունես, որովհետեւ նրանք հավատում էին, մենք հավատում էինք, որ կստացվի՝ շատ լավ հասկանալով, որ ամենայն հավանականությամբ կռիվը վերջին բանն էր, որ տեսնում ենք։ Չէինք հանձնվել, ուրեմն՝ պայքարիր մինչեւ վերջ, որովհետեւ արդեն թույլ ես տվել անթույլատրելին։ Ահա առաջին պատճառն ու թերացումը․ մեր երկիրը պատրաստ չէր կռվին։ «Անսպասելի էր, հանկարծակիի եկանք»․ հաճախ օգտագործվող արտահայտություններ։
Պետք է շատ պարզ գիտակցել՝ ո՛չ արցախյան առաջին, ապրիլյան, ո՛չ էլ արցախյան երկրորդ պատերազմ չկա։ Գոյություն ունի մեկ՝ հայ-ադրբեջանական պատերազմ, որ սկսվել է 1991 թվականին ու շարունակվում է մինչեւ հիմա ու չի էլ ավարտվի, քանի դեռ հայ ժողովուրդը չի գիտակցել սա։ Կռիվը չէր կարող անսպասելի լինել, որովհետեւ 2016 թվականից ընդամենը 4 տարի էր անցել։ Պարտության ամենամեծ ու ճակատագրական պատճառներից մեկը դավաճանությունն է։ Քաղցկեղ, որը տարածվում է ավելի արագ, քան նախկինում՝ սեւացնելով մեր արյունը։ Ժամանակին շատ անհասկանալի պայմաններում հանձնեցինք Կարսը, նույն անհասականալի պայմաններում էլ հանձնեցինք Շուշին ու ոչ միայն։ «Մի՛ վախեցեք թուրքերից, վախեցե՛ք թուրքանման հայերից»։ Նժդեհը չէր սխալվում։ Մենք միշտ թույլի ու պաշտպանվողի դերում ենք։ Ստեղծել ենք Պաշտպանության բանակ, բայց պաշտպանվող կողմը երկար չի դիմանում։ Հենց այդ բացթողման համար ընկավ Կիլիկիան։ Եթե գիտես՝ քեզ հարվածելու են, դա անխուսափելի է, հարվածի՛ր առաջինը։
Հայ ժողովուրդը շատ հեռու է այս գիտակցությունից։ Պատճառները պետք է փնտրենք մեր ժողովրդի համոզմունքների ու մտածելակերպի մեջ։ Պատերազմի է ձգտում նա, ով ուժեղ է, առողջ, ուզում է աճել ու զարգանալ, իսկ խաղաղությունը տկարի, թույլի երազանքն է։ Իրականում մենք ոչ թե խաղաղասեր ենք, այլ թույլի հոգեբանություն ունենք։ Պատերազմից պետք չէ սարսափել, պատերազմին պատրաստվել է պետք։ Սրանք պատճառների չնչին մասն են։ Պատմության ամենախայտառակ ու ամենահերոսական էջերից մեկը Պատերազմի ավարտից հետո՝ սկզբնական շրջանում ես ամաչում էի, այս ամենի մեջ ինձ մեղադրում, չէի կարողանում ներել ինքս ինձ։ Հորս հետ խոսելիս փորձում էի արդարանալ ու ներողություն խնդրել։ Հետո հասկացա, որ հայ զինվորը գլուխը կախելու ոչ մի պատճառ չունի։ Նա իսկապես հզոր է։ Հայ զինվորը կռվել է անձնվիրաբար՝ չխնայելով իրեն, արել է ոչ միայն այն, ինչ իրենից պահանջվում է, այլ՝ անհնարինը։ Չեղած միջոցներով, 80-ականների զենքերով ու տեխնիկայով, իր համար արհեստականորեն ստեղծված վատ պայմաններում կռվել է հերոսաբար։ Արհամարհել է դավաճանությունը, սուտն ու կեղծիքը։ Կռվել է՝ շատ լավ գիտակցելով, թե հանուն ինչի է զոհվում։ Վստահ կարող եմ ասել՝ սա մեր պատմության ամենախայտառակ ու, միեւնույն ժամանակ, ամենահերոսական էջերից մեկն է։ Հիմա հպարտ եմ, որ այդ ամենի մասնակիցն ու ականատեսն եմ եղել։ Կարեւոր է գիտակցել, որ պայքարն անիմաստ չի եղել, որ ոչ մի կաթիլ արյուն անիմաստ չի եղել, իմ եղբայրներն անիմաստ չեն զոհվել։ Նրանք զոհվել են այն գաղափարի համար, որ պետք է առաջնորդի մեզ դեպի փրկություն։ Նրանք զոհվել են ապագա սերունդների կյանքի, դեռ չծնված մանուկների համար։ Վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտակցել է սա, զգացել ու անմահացել հզոր հավատով, որ մի արդար ու ազնիվ գործ է շարունակում։ Ուրեմն՝ սթափվի՛ր հայ ժողովուրդ, պատերազմում հաղթելուց առաջ, հաղթի՛ր ինքդ քեզ։ Փոխի՛ր քեզ, քանի դեռ ուշ չէ։ Հեռու վանիր թույլի խարանը, հարկ եղած դեպքում պատրաստվիր պատերազմի։ Մի թերագնահատիր թշնամուդ, հզորացիր, ապրիր պատերազմում հաղթելու ձգտումով։ Քեզ մոտ կստացվի, որովհետեւ դու արիացի ես։ Թուրքը երբեք չի հաշտվելու գոյությանդ հետ, քանի ապրում ես, նա կռվի է պատրաստվելու։ Ուրեմն՝ պատրաստվի՛ր նաեւ դու։ Պատմության մեջ առաջին անգամ պատրաստ եղիր պատերազմի։ Թող դա քեզ համար անսպասելի չլինի։ Չհուսահատվես, չհիասթափվես, չկոտրվես, դու դրա բարոյական իրավունքը չունես, որովհետեւ ես չեմ կոտրվել, իմ եղբայրները չեն կոտրվել։ Ապրիր ու հավատա, հավատա ինքդ քեզ, որովհետեւ քանի Եռաբլուրը կա, քանի մարդիկ կան, որ այն իրենց սրբությունն են համարում, հայոց եռագույնը նույնպես ապրելու է։ Խորհուրդներ չծնված որդուս Որպես վերջաբան՝ խոսքս ուղղում եմ որդուս, որ դեռ գոյություն չունի։ Տղաս, երբ Աստծո օրհնությամբ լույս աշխարհ գաս, չանհանգստանաս, որովհետեւ դու մեծանալու ես մի ընտանիքում, որտեղ քեզ տալու են բոլոր հարցերիդ պատասխանները։ Լսիր ինձ որդիս, երբ կարդաս սա, չխնդրես ինձ, որ քեզ պատմեմ պատերազմի մասին։ Ժամանակը կանցնի ու դու ամեն բան կհասկանաս։ Պատերազմը պետք է ինքդ ճանաչես։ Ներիր ինձ ու փորձիր հասկանալ․ ես չեմ լքելու երկիրս, ու դու ծնվելու ես Հայաստանում, մի երկրում, որը շրջապատված է թշնամիներով, եւ որտեղ կյանքը հեռու է լավը լինելուց։ Դու իմ որդին ես, հայի զավակ ես ու պետք է գտնես ճիշտ ուղին, հասկանաս քո առաքելությունը, եղբայրներիդ հետ անես այն, ինչ մեզ մոտ չստացվեց։ Լսի՛ր հորդ խորհուրդները, Արտակ, ուշադրություն դարձրու՝ անունդ ար-ով է սկսվում, հպարտացիր այդ փաստով։ Քո սրբությունները պետք է լինեն ընտանիքդ, եռագույնդ, խաչդ, եկեղեցիդ ու Եռաբլուրը։ Կրկնիր այս բառերն անընդհատ ու պահիր սրտումդ։ Սիրիր հայրենիքդ ու հողդ, աշխատիր չմեռնել, այլ ապրել նրանց համար։ Թուրքերին ատիր ամբողջ սրտով, հիշիր 2020 թվականը, հիշիր պատերազմը, հիշիր հերոսներիդ։ Տղայիդ կպատմես նրանց մասին ու կսովորեցնես նրանց անունները։ Դու պայքարող տեսակ ես, հպարտացիր քո ցեղով, ազգանունով։ Իմացի՛ր, դու տեսնելու ես այն Հայաստանը, որի մասին ես երազել եմ, կերտի՛ր այն։ Հայ ժողովուրդ, եթե չսթափվես, թող ինձ ների հայոց սպարապետը՝ ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու։ Հաղթի՛ր ինքդ քեզ։
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
 

Նմանատիպ նյութեր