211652_close_icon
views-count8274 դիտում article-date 09:40 07-02-2021

Էռատոյի շռայլ գաստրոլները Մոսկվաներում ու Լոսերում՝ անբարոյականություն են․ Ռուբեն Մելիքյան

Իմ սերնդի համար այս դավաճանական պարտությունն ու ազգային նվաստացումը նոր «փորձառություն» է։ Ահավոր մի փորձառություն է։

Այս պայմաններում առաջանում է «նոր էթիկա», որի հիմնական կանոնները, կարծում եմ, հետևյալն են.

1) ծախսերի շռայլությունը անբարոյականություն է, մանավանդ՝ պետական ծախսերի շռայլությունը։ Օրինակ՝ Էռատոյի շռայլ գաստրոլները Մոսկվաներում ու Լոսերում — անբարոյականություն են։

2) «աղետը հաղթահարելուց» զատ՝ ուրիշ հանրային օրակարգեր առաջ մղելը անբարոյականություն է։ Օրինակ՝ ինչ-որ նոր դատարաններ ստեղծելը, չգիտեմ ինչ ֆինտուֆլյուշկաները — անբարոյականություն են։

3) դավաճանական պատերազմի հետևանքով անմիջական կորուստներ ունեցած ընտանիքների ու մարդկանց նկատմամբ աննրբանկատությունը անբարոյականություն է։ Օրինակ՝ այն, ինչ կատարվում է Բադասյան Վահանի նկատմամբ — անբարոյականություն է։

Դեռևս այսքանը։ Պետք է ձևակերպենք «նոր էթիկան» ու ըստ այդմ՝ հանրային պարսավանքի ենթարկենք այն խախտողներին։

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Իմ սերնդի համար այս դավաճանական պարտությունն ու ազգային նվաստացումը նոր «փորձառություն» է։ Ահավոր մի փորձառություն...

Опубликовано Ruben Melikyan Суббота, 6 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր