211652_close_icon
views-count4546 դիտում article-date 22:33 06-02-2021

Ջալալ Հարությունյանը, ստանձնելով այս պաշտոնը, վճարովի թոշակի առաջարկն է ընդունել. Կարեն Վրթանեսյան. ArmDaily.am

Արցախի բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին անգամ երկարատև դադարից հետո հարցազրույց տվեց լրատվամիջոցներից մեկին:

ArmDaily.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով Ջալալ Հարությունյանի հարցազրույցում հնչած հայտարարություններին, ասաց. «Ես հիշեցնեմ ևս մեկ ռազմական ոլորտի պաշտոնյայի հայտարարություն՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Ու մենք տեսանք, որ նոր պատերազմը նոր տարածքներ բերեց Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին: Հիմա նույն կերպ՝ թերահավատորեն ես կվերաբերվեի Ջալալ Հարությունյանի ասածին: Մի մարդու, որը ապացուցեց, որ ինքը չի կարող լինել Պաշտպանության բանակի հրամանատար: Ցավոք սրտի գործով ապացուցեց ու ցավոք սրտի հազարավոր կյանքերով»,-ասաց Վրթանեսյանը:

Փորձագետը հավելեց, որ հաշվի առնելով այդ հանգամանքը ինքը չի կարող Ջալալ Հարությունյանի հայտարարությունը լուրջ ընկալել:

«Ինչ վերաբերվում է այն բանին, որ նա ծառայում է բանակին, ասեմ, որ ռազմական տեսուչի պաշտոնը, ցավոք սրտի, նոր իշխանությունների գործողությունների արդյունքում կորցրել է իր նշանակությունը, որովհետև եթե նախկինում դա պաշտոն էր, որով երկրի ղեկավարը կարողանում էր անկախ վերահսկողություն ստանալ զինված ուժերի վրա, տեղյակ լինել ինչ է կատարվում Զինված ուժերում, այսինքն նախկինում ռազմական տեսուչը նախագահին, իսկ հետո վարչապետին կից կառույց էր: Բայց հետո այն տեղափոխեցին ՊՆ-ի ենթակայության տակ ու դա իհարկե ծիծաղելու է, որ ենթական գնալու է իր ղեկավարին վերահսկի՝ ըստ այդմ, այդ պաշտոնը իմաստը կորցրել է այս պահին և ընդամենը պատվավոր թոշակի կամ վճարվող արձակուրդի պես մի բան է: Այնպես որ, ըստ էության, Ջալալ Հարությունյանը ընդունել է սա որպես վճարովի թոշակի առաջարկ՝ դա է իր պաշտոնի իմաստը»,-ասաց Վրթանեսյանը:

Նմանատիպ նյութեր