211652_close_icon
views-count56966 դիտում article-date 21:41 06-02-2021

Ռուս խաղաղապահներն այսօր կանգնեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը Կապան-Ճակատեն հատվածում. ArmDaily.am

Այսօր լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են: ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:

«Ամեն ինչ սկսվել է  «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ բացառելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,-տեղեկացրեց Գևորգ Փարսյանը:

Կապանի քաղաքապետը նշեց, որ ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին այսօր փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն: Այս պահին ճանապարհը անխափան գործում է ու ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին:

Նմանատիպ նյութեր