211652_close_icon
views-count3879 դիտում article-date 23:40 06-02-2021

Վահրամ Աթանեսյան. Ազատ արձակեք էդ մարդուն. Փաշինյան սպանելու մտադրություն ունեցողը չէր բարձրաձայնի

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ենթադրենք (Աստված չտա)՝ Վահան Բադասյանը մնաց կալանքի տակ: Գործը մտավ դատարան: Ի՞նչ են քննելու: Զենքով կառավարության նստավայր ներխուժելու փո՞րձ է արել, թե ,,դաչա՞ն,, է գրոհել տանկով:

Եռաբլուրում էդ պահին ում էլ հարցնեին՝ նույնն էր ասելու: Հազարավոր հայեր նույնն են ասում: Իշխանությունը ,,Մենք բոլորս Վահան Բադասյան ենք,, ցուցապաստառներով զանգվածային ցույցերի՞ է մղում նրանց: Որ ի՞նչ անի:

Ազատ արձակեք էդ մարդուն: Փաշինյան սպանելու մտադրություն ունեցողը չէր բարձրաձայնի: Կամ՝ չի բարձրաձայնում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր