211652_close_icon
views-count1628 դիտում article-date 17:07 06-02-2021

Թբիլիսիում ցուցարարները պահանջում են վերացնել հակահամաճարակային սահմանափակումները

Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունենում «Սոցիալական պայթյուն» անունը կրող ակցիան, որի մասնակիցները պահանջում են վերացնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները , հայտնում է ria.ru-ի թղթակիցը:

Բողոքի հերթական ակցիային մասնակցում են գործարար համայնքի, տուրիստական գործակալությունների, ռեստորաններ և սրճարանների, հասարակական կազմակերպությունների, ընդդիմության և այլ ներկայացուցիչներ։

Շաբաթ երեկոյան կազմակերպիչները նախատեսում են լայնածավալ երթ անցկացնել Թբիլիսիի փողոցներով և դրանով խախտել տեղաշարժի սահմանափակման օրենքը, որը գործում է 21.00-ից 05.00-ն:

Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը աստիճանաբար վերացնում է այն սահմանափակումները, որոնք ավելի վաղ էին մտցվել ՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Այնուամենայնիվ, արգելքների վերացումը չի տարածվում բոլոր ոլորտների վրա:
 

Նմանատիպ նյութեր