211652_close_icon
views-count2309 դիտում article-date 16:37 06-02-2021

Սիրիայում խոցվել է ռուսական անօդաչու թռչող սարք

Ռուսական «Օրլան -10» անօդաչու սարքը խփվել է սիրիական Այն Իսսա քաղաքի մոտ (Ռաքքայի շրջան): Այս մասին հայտնում է WarJournal տելեգրամ ալիքը: Գրում է lenta.ru-ն։

Խոսքը մարտական անօդաչու թռչող սարքի մասին է, որը նախատեսված է դժվարամատչելի տարածքներում ընդլայնված և տեղական օբյեկտների դիտարկման համար: Այն նաև օգտագործվում է որոնման և վերանորոգման աշխատանքների համար:

Ըստ վարկածներից մեկի՝ ԱԹՍ-ն (անօդաչու թռչող սարք) խփվել է քրդական կազմավորումների կողմից, քանի որ այն սխալմամբ ընդունվել է որպես թուրքական անօդաչու թռչող սարք:

Տելեգրամ ալիքը գրում է, որ տեղեկատվությունը մասամբ հաստատվում է Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնի (SOHR) հայտարարությամբ, որը արձանագրում է Սիրիայում մարդու իրավունքների խախտումները:

 

Նմանատիպ նյութեր