211652_close_icon
views-count1878 դիտում article-date 15:15 06-02-2021

Բորդոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` երկու անձ

Ֆրանսիայի Բորդո քաղաքում հնչած պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` 2 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ria.ru-ն, հղում անելով BFMTV հեռուստաընկերությանը:

Պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, Բորդո քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող բնակելի տանը: Պայթյունի ձայները լսվել են ողջ թաղամասում: Կոտրվել են մոտակայքում գտնվող խանութների ապակիները:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:

Նմանատիպ նյութեր