211652_close_icon
views-count33868 դիտում article-date 13:39 06-02-2021

Խոշոր ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում․ 26-ամյա վարորդը Nissan-ով Գյումրիում բախվել է խանութի պատին ու մետաղյա դռանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 26-ամյա Գեղամ Հովհաննիսյանը իր վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Հաղթանակի փողոցում բախվել է թիվ 92 հասցեում գտնվող խանութի պատին և մետաղյա դռանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրու շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ վնասվածքներ չի ստացել, հրաժարվել է բժշկական օգնությունից։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական  գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանի, Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր