211652_close_icon
views-count1233 դիտում article-date 14:00 06-02-2021

Ուկրաինան աջակցություն է հայտնել ՌԴ-ից վտարված արևմտյան դիվանագետներին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն աջակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունից վտարված Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դեսպաններին: Դիվանագիտական ծառայությունը վստահ է, որ այդ քայը «հորինված պատճառներ» է ունեցել, հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով ria.ru-ին:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) էր հայտարարել այ դիվանագետներին, ովքեր մասնակցել էին չհամաձայնեցված գործողություններին: Որոշումը վերաբերում էր Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի և Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական անձնակազմին և Մոսկվայում Գերմանիայի դեսպանությանը: Նրանք շուտով կլքեն ՌԴ տարածքը:

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ռուսաստանի կողմից վտարված գերմանացի, շվեդ և լեհ դիվանագետներին», - գրված է ուկրաինական դիվանագիտական գերատեսչության թվիթրյան հաշվում: Կիևի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի որոշումը հակասում է Վիեննայի կոնվենցիային:

Հունվարի 23-ին, 31-ին և փետրվարի 2-ին չհամաձայնեցված բողոքի ակցիաներ են իրականացվել Ռուսաստանի տարբեր քաղաքներ՝ չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին, այդ թվում ՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած վտանգներին:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բոլոր միջոցառումների կազմակերպիչներին անվանել է սադրիչներ: Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու, սակայն այն ամենն ինչը դուրս  օրենքի սահմաններից, ոչ միայն անարդյունավետ է, այլև վտանգավոր:
   

 

Նմանատիպ նյութեր