211652_close_icon
views-count1081 դիտում article-date 13:08 06-02-2021

Դաղստանում կասեցվել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը

Դաղստանում կասեցվել է երկու հոգուց բաղկացած դավադիր ահաբեկչական խմբավորման գործունեությունը:Այս մասին հայտնում է «ТАСС»-ը։
  
Ահաբեկիչները բերման են ենթարկվել, հայտնաբերվել է զենքի պահեստ, պայթուցիկ սարքեր և զինամթերք: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են Դաղստանի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունում:

Մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ խմբի անդամները նախատեսում էին կատարել մի շարք ահաբեկչական հանցագործություններ՝ մասնավորապես մահափորձեր իրավապահ մարմինների աշխատակիցների և խաղաղ բնակիչների նկատմաբ:
 

Նմանատիպ նյութեր