211652_close_icon
views-count1863 դիտում article-date 10:58 06-02-2021

Շվեյցարիայում հակակորոնավիրուսային պատվաստումից հետո 6 մարդ է մահացել

Շվեյցարիայի դեղորայքի շուկան վերահսկող Swissmedic ընկերությունը հայտնել է արձանագրված ավելի քան 63 ալերգիկ ռեակցիաների մասին, որոնք, ենթադրաբար, հիվանդների մոտ առաջացել են հակակորոնավիրուսային պատվաստանյութեր ստանալուց հետո: Այս մասին հայտնում է ria.ru-ն, նշելով՝ գրանցված դեպքերում կա նաև 6 մահ:

Նշվում է՝ պատվաստանյութիի պատճառով կողմնակի ազդեցությունների մեծ մասը հայտնաբերվել է կանանց մոտ (57%): 63 դեպքից 37-ը (59%) մասնագետների կողմից գնահատվել է թեթև ծանրության: Պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի կողմից դիտվող ամենատարածված ռեակցիաներն են գլխացավը, ջերմության բարձրացումը, ներարկման հատվածում ցավի զգացողությունը և դողը: 

Ըստ մասնագետների՝ մնացած 26 դեպքերը (41%) լուրջ են: Կողմնակի ազդեցությունների թվում նկատվել է շնչարգելություն, անգիոեդեմա (մաշկի ստորին շերտի և անմիջապես մաշկի տակ գտնվող հյուսվածքի կամ լորձաթաղանթի այտուց,- խմբ.), որոնց դեպքում անհրաժեշտ է եղել հոսպիտալացում, ալերգիկ ռեակցիաների հետ կապված ցան, ինչպես նաև գրիպանման ծանր ախտանիշներ`բարձր ջերմություն, վերջույթների ցավ:
 

Նմանատիպ նյութեր