211652_close_icon
views-count1225 դիտում article-date 23:52 05-02-2021

Տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Փետրվարի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ։

Ի շարունակումն արդեն իսկ տեղի ունեցած շփումների և հեռախոսազրույցների` արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: 

Նախարարներ Այվազյանը և Լավրովը անդրադարձան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին:

Նմանատիպ նյութեր