211652_close_icon
views-count19207 դիտում article-date 21:55 05-02-2021

Լռռու մարզում ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով վարորդը բախվել է պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  06:30-ի սահմաններում Օձուն համայնքի բնակիչ, 60-ամյա Արամ Ա.-ն Օձուն գյուղի  սկզբնամասում՝ գազալցակայանի հարևանությամբ, իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ անիվի պայթելու հետևանքով բախվել է պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  ավագ հետաքննիչ Գառնիկ Մելիքսեթյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր