211652_close_icon
views-count3554 դիտում article-date 16:54 05-02-2021

Ադրբեջանի զինուժի անձնակազմն ավարտել է «Բայրաքթարների» ղեկավարման դասընթացը

«Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի անձնակազմն ավարտել է ԱԹՍ-ների ղեկավարման դասընթացը:Այս մասին գրում է ermenihaber.am-ը։  
Փետրվարի 5-ին թելեգրամի իր ալիքում տեղադրած տեսանյութում Ս. Բայրաքթարը մասնավորապես ասել է. «Ադրբեջանի ԶՈւ-ի՝ հարվածային ԱԹՍ-ների դասընթացներն ավարտած անձնակազմին հավաստագրեր հանձնելու նպատակով գնում եմ հարվածային ԱԹՍ-ների ուսումնական կենտրոն»:
Բայրաքթարի այս հայտարարությունը հաստատում է, որ պատերազմի օրերին Ադրբեջանը իր ԶՈւ-ում չի ունեցել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը ղեկավարող մասնագետներ և հետևաբար դրանք կառավարվել են Ադրբեջանում գտնված թուրք մասնագետների կողմից:

Նմանատիպ նյութեր