211652_close_icon
views-count123653 դիտում article-date 12:58 05-02-2021

Արտակարգ դեպք «Կոշի» գաղութում․ աշխատակիցները ապացուցեին, որ «ղուշն իր թևով, օձն իր պորտով» չի կարող մտնել գաղութ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում։ ժամը 22։30-ի սահմաններում գաղութի ծառայողները կասկածելի շարժ են նկատել արգելագոտու հատվածում և պարզվել է, որ անհիմն չի եղել։ Նրանք տվյալ հատվածում հայտնաբերել են ներնետված փաթեթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացելով փաթեթը այնտեղ հայտնաբերել են 0.7, 1.3, և 0.7 գրամ քաշերով կանեփանման (մարիխուանա) կանաչավուն զանգվածներ, 0.2 գրամ քաշով դարչնագույն փոշենման զանգված, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ և 24 հատ սպիտակ դեղահաբ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում էլ պետք է պարզվի, թե ով կամ ովքեր և ում համար են նշված փաթեթը նետել «Կոշի» գաղութի տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր