211652_close_icon
views-count46632 դիտում article-date 12:35 05-02-2021

Երևանում ավտոտեխսպասարկման կետից գողություն կատարողին տեսախցիկը ֆիքսել է․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները քանի օր է չեն կարողանում կամ չեն ցանկանում գտնել գողին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով։

Այդ օրը՝ Ժամը 05։40-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Ռուբինյանց փողոցի 28 հասցեում գտնվող Երևանի բնակիչ Երեմ Թ․-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետի երկաթյա դուռը , մտել ներս և այնտեղից գողացել շինարարական գործիքներ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության պահը արձանագրվել է այնտեղ տեղադրված տեսախցիկի կողմից, որը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից առգրավվել է։ Տեսախցիկով պարզ երևում է գողություն կատարողի դեմքը, սակայն մինչև այժմ Ոստիկանությունն ու քննչական բաժինը չեն կարողանում հայտնաբերել նրան։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութը՝ հույսով, որ գողություն կատարող անձին ճանաչողներ կլինեն, ովքեր կարող են դիմել Ոստիկանության մոտակա բաժին։ Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է։

[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր