211652_close_icon
views-count1098 դիտում article-date 12:33 05-02-2021

Հաջորդ շաբաթ Հունգարիան կարող է սկսել «Սպուտնիկ V» դեղամիջոցով պատվաստումները

Հաջորդ շաբաթ Հունգարիայում կարող է սկսվել բնակչության պատվաստումը նոր կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Այս մասին ուրբաթ հունգարական ռադիոյով հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է «[url=https://tass.ru/obschestvo/10630709]ТАСС[/url]»-ը: Երեքշաբթի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ երկիրը ստացել է ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութերի առաջին խմբաքանակը:

Նմանատիպ նյութեր