211652_close_icon
views-count7007 դիտում article-date 22:52 04-02-2021

Աղդամում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վիրավորել են

Աղդամի շրջանում փետրվարի 4-ին ցերեկը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել (Գուբադ Զեյնալովա): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Մյուս երկու զինծառայողները՝ Նեմաթ Բաբաևը և Բալագարդաշ Մալիքմամեդովը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր