211652_close_icon
views-count2320 դիտում article-date 22:08 04-02-2021

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղազախստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ղազախստան՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և այլք։ 2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

Նմանատիպ նյութեր