211652_close_icon
views-count8632 դիտում article-date 17:44 04-02-2021

Ոստիկանության 20 հոգանոց խումբն ու ԱԱԾ աշխատակիցներն ուղեկցում են նորանշանակ տնօրենին դեպի դպրոց, ուժային կառույցների միջոցով փորձում են մեզ լռեցնել. Աբովյանի թիվ 1 դպրոցի ուսուցիչ . ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Դպրոցի կառավարման խորհուրդը մեկ տարի առաջ ենթարկվել է փոփոխության, և նախարարության 3 ներկայացուցիչներն ու մարզպետարանի մեկ ներկայացուցիչը փոխվել են, և նշանակվել են մարդիկ, որոնք բարեկամ են Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ [url=https://https://www.tert.am/am/news/2021/02/04/Abovyan/3514570?fbclid=IwAR2n_HMWFHtsM-XN6tsxtJZdnOZeEPBmKqSDf_5WU2Emq3Q-cXy37RSVVms]Tert. am-[/url]ի հետ զրույցում կառավարության դիմաց ակցիայի ժամանակ այս մասին ասաց Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոցի ուսուցիչ Հայկ Փայտյանը: Նշենք, որ այսօր Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիա էին անում, որից հետո իրենք նամակ- դիմում ներկայացրեցին Կառավարությանը: Նրանք նշում են, որ դեմ են նորանշանակ տնօրենի նշանակմանը: «Կառավարման խորհրդում ընդգրկված են Ռոմանոս Պետրոսյանի քենին, եղբոր կինը, որը մարզպետարանի աշխատակից է: Զավեշտն այն է, որ նույն մարդիկ ընդգրկված են նաև մյուս դպրոցների կազմում, այսինքն՝ մեկ հոգի, որն ազգական է, 4 դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված է: Ի՞նչ սկզբունքով են իրենք ընդգրկվել Կառավարման խորհրդում, ինչպե՞ս եղավ, որ մեկ մարդու բոլոր բարեկամները դպրոցների կառավարմա խորհրդում ընդգրկվեցին: Խոսում են դպրոցների քաղաքականացման դեմ, սա ի՞նչ է, եթե ոչ դպրոցի քաղաքականացում և խայտառակ կուսակցականացում: Լուրեր են շրջանառվում, որ կարող է արտահերթ ընտրություններ լինեն, իսկ դպրոցները միշտ եղել են և հիմա ավելի բիրտ ձևով կդառնան ընտրությունների գործիք»,- նշեց ուսուցիչը: Նա ասաց, որ դպրոցի նախկին տնօրենը, փոխտնօրենը ոստիկանությունից ծանուցում են ստացել, սակայն տեղյակ չեն, թե ինչ հարցի վերաբերյալ է ծանուցումը. «Ծանուցում են ուղարկել, որ եթե 11:30 չներկայանաք բաժին, ձեզ բերման ենք ենթարկելու: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչ գործի շրջանակում է: Ոստիկանության 20 հոգանոց խումբն ու ԱԱԾ աշխատակիցներն ուղեկցում են նորանշանակ տնօրենին դեպի դպրոց: Մենք չենք ցանկանում իր հետ աշխատել, մեր դժգոհությունն ու բողոքն ենք հայտնում և հիմա ուժային կառույցների միջոցով փորձում են մեզ լռեցնել»: Հայկ Փայտյանը նաև նշեց, որ հանդիպել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանի հետ՝ խնդրելով հաշվի առնել անձնակազմի կարծիքը, ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ իրենց պահանջը հաշվի կառնվի, և նախարարի որոշման համար այս հանդիպումը հիմք կհանդիսանա, սակայն այդպես չի եղել: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր դպրոցում ուսուցչական կազմն իրականացրել է գործադուլ: Մանրամասները՝ տեսանյութում։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2021/02/03/1178008/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 3-ին, Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի բակում էին հավաքվել մեծ թվով աշակերտներ և ուսուցչական կոլեկտիվը, ովքեր, ի նշան բողոքի, հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մեզ մոտ տնօրենի ընտրություններ էին։ Մի թեկնածուն Մետաքսյա Բաբայանն է, մյուսը՝ դրսից Առաքելյան Քարմիլեն՝ 10-րդ հիմնական դպրոցից։ Ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի 4 անդամները, որոնք դրսից եկած էին, իրենց ձայնը տվեցին Առաքելյանին։ Այսինքն՝ 4-4 հավասար ձայներ հիմա կան։ Մենք համամիտ չենք, մենք ուզում ենք, որ մեր տնօրենը շարունակի մեզ հետ աշխատել։ Նրա հետ աշխատել ենք երկար տարիներ, 5 տարի եղել է տնօրեն, ունի պետական մտածողություն, շատ լավ դպրոցաշինության մոտիվացիա, միշտ գիտի ուր է գնում, ինչպես պետք է կատարի իր աշխատանքը։ Ունի անձնային հրաշալի որակներ, վստահելի ղեկավար է, տեսակով լավ մարդ, լավ ընկեր։ Նրա օրոք մեր դպրոցը ծաղկել, բարգավաճել է։ Մենք բոլորս գնահատում ենք նրա աշխատանքը։ Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է։ Մեր պահանջը արդարացի է, մենք ուզում ենք շարունակել մեր աշխատանքը մեր նախկին տնօրենի՝ Մետաքսյա Բաբայանի, հետ։ Մեր աշխատանքը մի կառուցողական աշխատանք է, մենք լրացնում ենք միմյանց, մի ամբողջություն ենք կազում միասին։ Մեր պահանջը պարզ է։ Այսօրվանից դասադուլ ենք արել և կշարունակենք՝ մինչև հասնենք մեր նպատակին։ Մեզ հետ համամիտ է ծնողական համայնքը, բոլոր ուսուցիչները։ Մեր պահանջն իրավացի է։ Մեզ հետ վատ են վարվել»։ Դպրոցի սաներն էլ իրենց հերթին ասում էին․ «5 տարի որպես տնօրեն, իսկ մինչ այդ էլ որպես պատմության ուսուցչուհի, մեր աչքերով ենք տեսել նրա թե՛ աշխատանքային, թե՛ մարդկային հատկանիշները։ Եթե վատ ուսուցչուհի լիներ, ապա նրա թեկնածությունը որպես տնօրեն չէր առաջադրի կոլեկտիվը, մենք էլ՝ որպես դպրոցի սաներ, չէինք ուրախանա ու չէինք սատարի։ Մենք՝ որպես դպրոցի սաներ, պահանջում ենք, որպեսզի դրսից օտար մարդ չբերեն մեր վզին փաթաթեն։ Մենք, միևնույն է, մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի հիվանդացած արդարությունը չմահանա։ Երբ նախկին մարզպետը դպրոցի կառավարման խորհուրդ մխրճեց իր ազգականներին, արդեն պարզ էր՝ նա հեռահար նպատակներ ուներ։ Ինչպես Աբովյան քաղաքի մի քանի դպրոցներում կատարեց նման քայլ, հիմա էլ մեր դպրոցում է ուզում այդ նորամուծությունը մտցնի։ Նոր նշանակված տնօրենին երեկվանից ուզում ենք հանդիպել, բայց չենք կարողանում։ Լրիվ դառել ա Խաչատուր Աբովյան՝ դուրս ա եկել ու չի վերադարձել»։ Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր