211652_close_icon
views-count1221 դիտում article-date 16:43 04-02-2021

ԱՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։ Նախարարը կարևորել է Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան ազ­գան­պաստ ա­ռա­քե­լու­թյունը, որի շնորհիվ տարիներ շարունակ մեծ աջակցություն է ցուցաբերվել արցախցի ուսանողներին ու կրթական հաստատություններին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթական ոլորտին առնչվող տարբեր խնդիրներ, մասնավորապես՝ դպրոցների վերանորոգում. կրթաթոշակների վերանայում. Այ Թի ոլորտի զարգացման ծրագրերի իրագործում։ Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Նմանատիպ նյութեր