211652_close_icon
views-count1459 դիտում article-date 14:31 04-02-2021

Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատումը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանն ու ռազմագերիների հիմնահարցին: Օրենսդիր մարմնի հայամետ ներկայացուցիչը մասնավորապես գրել է. «Մոտ երեք ամիս է՝ ինչ պայմանավորվածությունից հետո ակնթարթորեն ավարտվել է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակման հետևանքով սկսված Արցախյան կործանարար պատերազմը: Ադրբեջանը դեռևս հրաժարվում է ազատ արձակել տասնյակ հայ զինվորական ու քաղաքացիական գերիներին: Ադրբեջանը շարունակում է նաև վտանգ ներկայացնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական կրոնական ու մշակութային օբյեկտների համար: Միացյալ Նահանգները պետք է կրկին ներգրավվի Մինսկի խմբում՝ պահանջելով ինքնորոշում և խաղաղություն Արցախի ժողովրդի համար: Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը: Ես իմ կոնգրեսական գործընկերների հետ քայլեր կձեռնարկեմ Արցախի դեմ անօրինական հարձակման համար Ադրբեջանին ու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կաշխատենք ամերիկյան քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու համար, որպեսզի այն պաշտպանի մարդու իրավունքները և ժողովրդավարությունը»,- գրել է Ադամ Շիֆը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

It’s been nearly three months since the deal that brought at least a momentary end to the devastating war in Artsakh,...

Опубликовано Congressman Adam Schiff Среда, 3 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր