211652_close_icon
views-count1276 դիտում article-date 14:18 04-02-2021

Արցախում քաղցկեղով հիվանդության դեպքերի թիվը նվազել է

Արցախում 2020 թվականի ընթացքում հայտնաբերվել է քաղցկեղի 260 նոր դեպք՝ նախորդ տարվա 345 դեպքի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Ամեն տարի աշխարհում 9,6 մլն մարդ մահանում է քաղցկեղից։ Դեպքերի 1/3-ը հնարավոր է կանխարգելել, մի մասն էլ բուժել՝ վաղ փուլերում ախտորոշման և բուժման ճիշտ կազմակերպման շնորհիվ։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Բուժումը պետք է լինի համակցված, կիրառվում են վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման տարբեր եղանակների զանազան զուգորդումներ։ Հիվանդության ելքը պայմանավորված է քաղցկեղի կլինիկական և հյուսվածքաբանական տեսակներով, քաղցկեղային բջիջների տարբերակման աստիճանով, ինչպես նաև ուռուցքի տեղակայումով։ Հիվանդության ելքի վրա մեծ ազդեցություն ունի հիվանդ օրգանիզմի իմունաբանական վիճակը։ Քաղցկեղի դեմ պայքարել հնարավոր կլինի միայն մարդկանց իրազեկման և կրթելու միջոցով»,- նշել են Արցախի առողջապահության նախարարությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Օրվա խորհուրդն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռել...

Опубликовано Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. Среда, 3 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր