211652_close_icon
views-count1034 դիտում article-date 12:55 04-02-2021

Անմեղսունակ ուսապարկերը շարունակում են զբաղվել ադրբեջանական քարոզով․ Հովհաննես Խաչատրյան

Հավհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ թշնամին փոխել է ջրի հունը, որի արդյունքում Մեղրիի բնակաչությունը զրկվել է ջրի աղբյուրներից մեկից: Այսինքն թուրքական ծրագիրը` հայաթափման մասով շարունակվում է իսկ գործադիր ու օրենսդիր մարմնի անմեղսունակ անդամները լռում են: Պատկերացնում եք Մեղրիի բնակիչների վիճակը, նրանք ամենօրյա ռեժիմով իրենց կաշվի վրա զգում են թշնամու սառնալիքները: Պարզ է չէ՞, եթե չլինեն համապատասխան քայլեր, եթե չձեռնարկվեն համապատասխան գործողություններ ապա Մեղրին շատ արագորեն կհայաթափվի ու այդ ամենից հետո թշնամու համար կրկնակի հեշտ կլինի ոչ միայն Մեղրիի միջոցով կապել Ադրբեջանը ու Նախիջևանին և Թուրքիային, այլ առհասարակ գրավել Մեղրին: Ժամանակ առաջ Սևանա լիճը սնուցող հիմնական գետերի սկզբնաղբյուրները ևս նիկոլիթեթև ձեռքով, բանավոր պայմանավովածության շնորհիվ հանձնվեց Ադրբեջանին, այնուամենայնիվ զարմանալ պետք չի եթե օրերից մի օր այդ գետերի հուները ևս փոխվեն և դրանք դադարեն հոսել Հայաստան: Այս ամենը անտեսելով նիկոլն ու իր անմեղսունակ ուսապարկերը շարունակում են զբաղվել ադրբեջանական քարոզով Հայաստանի ներսում և միջազգային հարթակներում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ թշնամին փոխել է ջրի հունը, որի արդյունքում Մեղրիի բնակաչությունը զրկվել է ջրի...

Posted by Հովհաննես Խաչատրյան on 2021 թ. փետրվարի 4, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր