211652_close_icon
views-count1913 դիտում article-date 13:07 04-02-2021

«Բայդենը պատրաստ է Պուտինի հետ անձամբ քննարկել երկրների միջև առկա հակասությունները»․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցել մի շարք ոլորտներում, սակայն միաժամանակ պատրաստ է դիմակայել Մոսկվային։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/02/04/Biden-Putin/3514504]Tert.am[/url]-ը՝ հղում անելով [url=https://pledgetimes.com/the-white-house-spoke-about-bidens-plans-for-russia/]Pledge Times-[/url]ին։ Նրա խոսքով՝ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ կան ոլորտներ, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են համագործակցել: «Այնուհանդերձ, նախագահը մտահոգված է տարբեր հարցերով՝ ընտրություններին միջամտությամբ, կիբրհարձակումներով, Աֆղանստանում ամերիկացի զինվորականներին սպանելու համար գումար տրամադրելու մասին խոսակցություններով։ Բայդենը նույնիսկ պատրաստ է Պուտինի հետ անձամբ քննարկել այդ հակասությունները»,- նշել է Փսակին: Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Բայդենն ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, ինչպես նաև ռուս ընդդամադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը։ Խոսելով Պեկինի հետ Վաշինգտոնի երկխոսության մասին՝ Փսակին նշել է «Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ մոտեցումները համաձայնեցնելու համար դաշնակիցների և գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտությունը»:

Նմանատիպ նյութեր