211652_close_icon
views-count29946 դիտում article-date 12:37 04-02-2021

Հակասանիտարական վիճակ Սիլիկյան թաղամասում․ երկու տարի է տարածքում տիրում է գարշահոտություն, իսկ Երևանի քաղաքապետը, Աջափնյակի թաղապետն ու Վեոլիա Ջրի պատասխանատուները դարձել են Կռիլովյան առակի հերոսներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկու տարուց ավելի է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի բնակիչները չեն կարողանում հստակ պատասխան ստանալ, թե Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, «Վեոլիա Ջուրը» երբ են վերջնականապես լուծելու իրենց փողոցում տիրող կեղտաջրերի հետևանքով խցանված խողովակների փոխարինման աշխատանքները։ Այսօր՝ փետրվարի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչներն ասում էին․ «2 տարուց ավելի է Երևանի քաղաքապետը, Աջափնյակի թաղապետն ու Վեոլիա Ջրի պաշտոնյաները, Կռիոլովյան հայտնի առակի օրն են ընկել՝ կարապը, խեցգետինն ու գայլաձուկը։ Ուղղակի չգիտենք՝ ով ով է։ Միթե 2 տարին բավարար չէ, որպեսզի զոռ տան իրենց ուղեղներին ու խնդիրը լուծեն, հետո էլ ասում են՝ Երևանը հնագույն մայրաքաղաք է։ Եթե Երևանի համայնքներից մեկում էս խնդիրը չեք կարողանում լուծեք, մենք ո՞նց հավատանք, որ դուք սիրում եք Երևանն ու երևանցիներին։ Հետաքրքիր է՝ 10 րոպե կմնա՞ք այս հոտին։ Կասկածում ենք։ 10 վայրկյան անգամ չեք բարեհաճի մնաք։ Հիմա ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, որ էս հակասանիտարական վիճակը վերանա։ Էդ փողոցով դպրոց ու մանկապարտեզ են գնում երեխաները ու ամեն անգամ նույն կեղտն են շնչում, նույն կեղտն են տանում դպրոց ու մանկապարտեզ։ Հետո էլ ասում եք, թե առողջ սերունդ ենք մեծացնում։ Եթե էս ձևի է սերունդ մեծանալու, վայ ձեր մեծացրած սերունդին։ Գոնե այս անգամ ձեր փափուկ բազկաթոռների վրայից բարձրացեք ու եկեք, այս խնդիրը լուծեք։ Մենք՝ բնակիչներս, կանոնավոր մուծումները կատարում ենք, ոչ մի պարտք չունենք, իսկ հիմա գնդակը ձեր դաշտում է»։ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/10/1142602/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], 2019 թվականի դեկտեմբերին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի բնակիչները հայտնվել էին անելանելի վիճակում: Դեկտեմբերի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «3 օր է, այս փողոցում տիրում է գարշահոտություն: Կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորից և ողողում են ողջ փողոցը: Դիմել ենք Աջափնյակ թաղապետարանի կոմունալ բաժնի պետին, սակայն նա մեզ պատասխանում է, թե դա մեր գործը չի, մենք էդտեղ անելիք չունենք և գցում է «Վեոլիա Ջրի» վրա: Չգիտենք՝ ում դիմենք: Երևի այս հարցով դիմենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Աջափնյակի թաղապետին մի մուշտի տա, որ իրար գա: Ո՞վ է տեսել 21-րդ դարում թաղապետարանի աշխատակիցը պատասխանի, թե մենք անելիք չունենք: Բա քո գործը ո՞րն է, կաբինետում նստե՞լը: Եթե պետք է կաբինետում նստելով մտածես, որ հարցը կլուծվի, հենա նախորդ իշխանություններն էլ լավ էլ նստում էին: Ողջ տարածքում գարշահոտություն է տիրում: Կեղտաջրերը լցվում են տները, իսկ հետո էլ ասում եք, թե իրավիճակ է փոխվել: Էս թաղապետարանը նախորդից ինչո՞վ է տարբերվում, եթե չի փորձում բնակչի մատից փուշ հանի: Ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետին, որ իր հսկողության տակ առնի այս խնդիրը լուծելու հարցը ու վստահ ենք, եթե մի թեթև քաղաքապետը թաղապետարանի չինովնիկներին «բզի»՝ ուղեղներին զոռ կտան ու գարշահոտությունը նշված հատվածում կվերանա»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում թաղապետ Գևորգ Բաբայանը սկզբից հայտնեց, որ ինքը խնդրին տեղյակ չէ, հետո՝ որ տեղյակ է, սակայն հստակ չպատասխանեց, թե թերությունը երբ կվերացնեն: Նա ծանր տարավ այն հարցը, երբ իրեն ասեցինք, որ թաղապետարանի կոմունալ բաժնի պետը նման պատասխան է տվել բնակչին, որ դա իրենց խնդիրը չէ, «Վեոլիա Ջրինն» է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր