211652_close_icon
views-count1247 դիտում article-date 11:41 04-02-2021

Իրանը սեփական արտադրության նոր կրող հրթիռ է փորձարկել

Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձարկել է հայրենական արտադրության առաջին կրող հրթիռը, որն աշխատում է կոշտ վառելիքային շարժիչով, ինչն այն ամենահզորն է դարձնում երկրի զինանոցում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/02/04/Iran/3514295]Tert.am[/url] -ը՝ հղում անելով almasdarnews.com թերթին: Հրթիռն իր գործարկման առաջին երկու փուլերում օգտագործում է կոշտ, իսկ երրորդ փուլում հեղուկ վառելիք: Հրթիռի փորձնական արձակումը հերառձակվել է Իրանի պետական հեռուստաընկերությամբ՝ երկուշաբթի օրը: Հրթիռի փորձարկման ընթացքում արբանյակ չի արձակվել: Համաձայն Associated Press-ի, «Զոլ Ջահան» հրթիռը հասնում է 500 կմ բարձրության, իսկ դրա արբանյակային կրիչն ունի 25.5 մետր երկարություն և 52 տոննա ծանրություն: Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական բաժնի մամուլի խոսնակ Ահմադ Հոսեյնը նշել է, որ հրթիռը կարող է վեր բարձրացնել մեկ 220 կիլոգրամանոց կամ 10 ավելի փոքր արբանյակ: Թերթը նշում է, որ Իրանը հաճախ է նոր ռազմական տեխնիկա փորձարկում տոնական օրերից առաջ և հավելել, որ այս ամսվա վերջին երկրում նշվելու է Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը: Անցյալ ամիս Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի մետաղական արդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, որոնց հետևանքով թիրախավորվել են ընկերություններ Չինաստանում, Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում:

Նմանատիպ նյութեր