211652_close_icon
views-count1339 դիտում article-date 11:25 04-02-2021

ԱՀԿ փորձագետը կասկածում է, որ կորոնավիրուսը ծագել է Ուհանի շուկայում

Կան բոլոր պայմանները, որպեսզի նոր կորոնավիրուսային վարակ COVID-19 տարածվի Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ծովամթերքների շուկայում, բայց դա չի նշանակում, որ վիրուսն այնտեղ է ծագել: Այս մասին [url=https://ria.ru/20210204/koronavirus-1595946326.html]ria.ru[/url]-ին է ասել Ռուսաստանից ԱՀԿ խմբի փորձագետ, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը: Ուհան քաղաքում գործող «Հուանան» շուկան, որտեղ վաճառվում էին բանջարեղեն, ծովամթերք և նույնիսկ վայրի կենդանիների միս, փակվել 2020 թվականի հունվարի 1-ին, երբ այն ժամանակ դեռևս անհայտ հիվանդության բռնկման համաճարակաբանական հետաքննության հետքերը բերեցին շուկա: Առաջին հիվանդներն աշխատում էին այս շուկայում: Այնուամենայնիվ, գիտնականները դեռ միանշանակ եզրակացության չեն եկել վիրուսի տարածման գործում նրա ունեցած դերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր