1607 դիտում
10:56 04-02-2021
Ջավախքի բնակիչները բողոքի ակցիայով մտել են Ախալքալաքի քաղաքապետարան
Ջավախքի բնակիչները այսօր կրկին հավաքվել են Ախալքալաքի կենտրոնում՝ փակ սահմանների, ինչպես նաև գումար աշխատելու հնարավորություն չունենալու դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով: Նրանք մտել են քաղաքապետարան, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը իշխանություններին: Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները բարձրացրել են բազմաթիվ խնդիրներ: Այս մասին գրում է [url=https://jnews.ge/am/?p=53419&fbclid=IwAR3RrkhApTVRywhsSS4BRxQeAghBwsRoogv6h_mpzUT8HVgxPZH6emr8X4c]jnews.ge[/url]-ն։
Այսօր՝ փետրվարի 3-ին, ինչպես ցուցարարները պայմանավորվել էին դեռ հունվարի 31-ին, տարբեր գյուղերի և քաղաքի բնակիչներ հավաքվել են Ախալքալաքի կենտրոնում՝ իրենց բողոքն արտահայտելու տեղի իշխանություններին: Քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակում, մարդիկ սկսել էին հավաքվել ժամը 13:00-ից հետո, լրագրողներն առաջիններն էին եկել հանրահավաքին, այնուհետեւ սկսեցին հավաքվել նաև տարբեր գյուղերի ու քաղաքի բնակիչներ:
Հավաքվելուց հետո՝ մոտ 100 ցուցարար մտել է քաղաքապետարան: Քաղաքապետարանի նախասրահում ցուցարարների հետ հանդիպել է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: Մարդիկ սկսել են խոսել իրենց խնդիրների մասին:
Նրանք խոսել են այն մասին, որ սահմանները փակ են և իրենք չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի, արդյունքում՝ ապրուստի համար գումար վաստակելու հնարավորություն չունեն: Ցուցարարները քաղաքապետին հարցրել են, թե որտեղից վճարեն գազի դիմաց 400 լարին, նրանք նաև նշել են, որ կոմունալ ծախսերի փոխհատուցումը կառավարության ծրագրով չի տարածվում Ջավախքի բնակիչների վրա, քանի որ բարձրալեռ շրջանի պայմաններում սպառումը մեծ է, և, որ իրենք չեն ընդգրկվում փոխհատուցման արտոնյալ ծրագրում: Ակցիայի մասնակիցները խոսել են նաև վարկերի մասին, որ ստեղծված իրավիճակի պատճառով իրենց տները կորցնելու վտանգի տակ են գտնվում, որոնք գրավադրել են վարկային երաշխիքի տեսքով:
Հարց է բարձրացվել նաև այն մասին, որ ուսանողները, ովքեր գնում են Հայաստան և մեկնելու թույլտվություն են ստացել, ստիպված են գնալ «Սադախլոյի» մաքսակետով, ինչո՞ւ, բացառության կարգով, նրանք չեն կարող մեկնել «Բավրայի» մաքսակետով:
Ոմանք անդրադարձել են նաեւ անձնագիր ստանալու խնդրին, շոշափվել է գյուղմթերքի գները, ոմանք էլ խոսել են համավարակի հետևանքով ստեղծված անձնական խնդիրների մասին:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ նրանց հիմնական պահանջը սահմանների վերաբացումն է, և նրանք մեկ շաբաթ ժամանակ են տվել, որ իշխանություններն արձագանքեն իրենց պահանջին:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պատասխանել է մի քանի հարցերի: Նա ասել է, որ չի կարող խոստանալ, որ սահմանները կբացվեն և բոլորին թույլ կտան մեկնել Հայաստան կամ որևէ այլ տեղ, բայց այն, որ որոշ հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են, մարդիկ դիմել են իրենց առանձին, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն և լուծվեն այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել ներկայիս պայմաններում:
Նմանատիպ նյութեր
7964 դիտում
10:10 14-10-2016
Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիքի 4 անդամների սպանության գործը մտել է փակուղի. «Ժողովուրդ»
1519 դիտում
13:26 18-05-2014
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Արցախում դիմավորել են բողոքի ակցիայով. ֆոտոշարք
803 դիտում
15:36 06-10-2014
Վրաստանում ուսանողները իշխանություններին սպառնում են զանգվածային բողոքի ակցիայով
Այս բաժնից
2110 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
604 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
565 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի