211652_close_icon
views-count1299 դիտում article-date 19:28 03-02-2021

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Ֆրանսիայի դեմ խաղում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ տուրում Երևանում ընդունել էր Ֆրանսիայի հավաքականին: Առաջին կեսից հետո մեր ընտրանին հաղթում էր 3-1 հաշվով։ Դուբլի հեղինակ էր դարձել Արթուր Մելքոնյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Գարեգին Մաշումյանը: Երկրորդ կեսում ֆրանսիացիները կարողացան հետ բերել կորցրածը ու հավասարեցնել հաշիվը։ Մեր թիմին դարձյալ առաջ մղեց Դավիթ Ասլանյանը։ Սակայն Ֆրանսիայի ընտրանին դարձյալ հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 4-4 հաշվով։ Մեր ընտրանին առաջին միավորն է վաստակում խմբում, իսկ Ֆրանսիան միավորների քանակը հասցնում է 2-ի։

Նմանատիպ նյութեր