211652_close_icon
views-count4032 դիտում article-date 18:38 03-02-2021

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայ պաշտոնյաների և 300 հայերի նկատմամբ, իսկ ադրբեջանցի մեկ մարզական մեկնաբանի նկատմամբ. Թագուհի Թովմասյանը՝ Ռուստամ Բադասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://https://www.tert.am/am/news/2021/02/03/tovmasyan/3513302?fbclid=IwAR0IiCi6qn-21CXNiCSJvGUUdNholEossQWUKHjGy7QFF44rlfmQREJ0z_c]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանը պատերազմի ընթացքում և դրանից հետո միջազգային հետախուզում է հայտարարել մեր հայրենակիցների նկատմամբ՝ Արցախի նախագահի, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի, Դավիթ Բաբայանի, Արման Բաբաջանյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ և ևս 300 հայերի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Այս մասին այսօր Ազգային ժողովում արդարադատության նախարարի Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Փոխարենը մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է մտածում Կառավարությունը իրավական հավասարակշռություն ստեղծելու համար, որ մենք կարողանանք ադեկվատ պատասխանել այս իրավական հարձակմանը»,- հարցրեց պատգամավորը: Ռուստամ Բադասյանն ասաց, որ քննարկում ունեցել են, թե ինչ մարտավարություն կարող է ունենալ ՀՀ-ն: «Ինքնանպատակ չէ ո՛չ գործի քննությունը, ո՛չ մարտավարության ընտրությունը, ո՛չ էլ հետախուզում հայտարարելու գործիքը օգտագործելը, դա պետք է նպաստի դրված նպատակների իրականացմանը»,- ասաց նա և նշեց, որ ավելի կոնկրետ հարցին կարող է պատասխանել դատախազությունը: Թագուհի Թովմասյանը նկատեց, որ պատերազմից հետո երեք ամսվա ընթացքում ընդամենը քննարկում է տեղի ունեցել: Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին այս բալանսն ապահովվել է, ուղղակի այն սպառնալիքով, որ հայկական կողմն էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կհայտարարի հետախուզում: Նա հարցրեց, թե ինչ կաշկանդվածություն ունենք, իսկ Ռուստամ Բադասյանը կրկին նշեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր