211652_close_icon
views-count1359 դիտում article-date 17:38 03-02-2021

Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 27-րդ տարելիցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

27 տարի առաջ այս օրը՝ 1994 թվականի փետրվարի 3-ին կյանքից հեռացավ «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանը: Աշոտ Մանուկյանի հրամանատարությամբ «Սասունցի Դավիթ» ջոկատը 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու, Շուշիի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի(Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Այսօր հրամանատարի շիրիմի մոտ էին հավաքվել նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, մարտական և մանկության ընկերները՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսին, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար։ Բարձր գնահատելով Աշոտ Մանուկյանի՝ Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը՝ 1999 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Աշոտ Մանուկյանի ծննդյան օրը Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց նրա անունով և դպրոցի բակում տեղադրվեց հրամանատարի կիսանդրին: Հրամանատարի ռազմական խորհրդատու Արկադի Տեր Թադևոսյանը մի առիթով պատմել է. «Մի անգամ իր ջոկատի տղաների վրա բարկացա՝ զինամթերք խելամիտ չօգտագործելու համար: Երբ տղաներն այս մասին նրան պատմեցին, հիշեցրեց, որ ինքն է ջոկատի հրամանատարը, հետո «սպառնաց», թե կկոչումազրկի գնդապետից լեյտենանտի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր