211652_close_icon
views-count2041 դիտում article-date 16:54 03-02-2021

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

[b]Հանրապետության տարածքում՝[/b] Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ը՝ գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ [b]Երևան քաղաքում՝[/b] Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև։ [b]Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.[/b] · Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.50C (1970 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.20C (1972 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.10C
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր