2355 դիտում
15:44 03-02-2021
Որ դեպքում է հնարավոր ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան. պարզաբանում է ԱԳՆ-ն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը.
«Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։
ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պարզաբանում Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի...
Опубликовано ՀՀ արտաքին գործերի նախարարություն / ministry of Foreign Affairs of Armenia Среда, 3 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
3834 դիտում
23:42 24-02-2021
Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան
2455 դիտում
18:48 25-08-2024
Ինչո՞ւ է արգելվում ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ. ԱԳՆ պարզաբանումը
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին