211652_close_icon
views-count1269 դիտում article-date 14:51 03-02-2021

Թբիլիսիում զինված մարդիկ փորձել են սուպերմարկետ թալանել

Թբիլիսիի Չիտայա փողոցում զինված մարդիկ փորձել են թալանել սուպերմարկետ: Ըստ առկա տեղեկությունների՝՝ երկու զինված անձինք ներխուժել են սուպերմարկետ, բայց շուտով դեպքի վայր են ժամանել իրավապահները, իսկ հարձակվողները բերման են ենթարկվել: Այս մասին գրում է [url=https://www.apsny.ge/2021/mil/1612379982.php]Грузия Онлайн[/url] պորտալը: «Ոստիկանության պարեկային բաժնում հաղորդում է ստացվել, որ Չիտայա փողոցում գտնվող երկու անձինք մտել են «Սփար» սուպերմարկետ: Նրանք զինված են եղել: Հաղորդագրությունը ստանալուց հետո պարեկային խումբը անմիջապես ժամանել է դեպքի վայր: Քննություն է սկսվել 2 կետով՝ ավազակություն և ապօրինի կերպով զենքի ձեռքբերում, պահում և կրում: Դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում»,-տեղեկացրել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Լաշա Ջոխաձեն:

Նմանատիպ նյութեր