211652_close_icon
views-count1526 դիտում article-date 14:45 03-02-2021

Անգլիան հրաժարվել է ավիակիր վաճառել Թուրքիային

Թուրքիան նախորդ տարի ավիակիր գնելու նպատակով բանակցություններ է վարել Անգլիայի հետ, սակայն Լոնդոնը հրաժարվել է թուրքական կողմի առաջարկից: Դրանից հետո Թուրքիան որոշել է կառուցել սեփական ավիակիրը: Այս մասին գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/03/%D4%B1%D5%B6%D5%A3%D5%AC%D5%AB%D5%A1-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/201622]Ermenihaber.am[/url]-ը։ Թուրքական «Haber7»ը, հղում անելով «Middle East Eye»-ին, նշում է, որ Անկարան Լոնդոնին առաջարկել է վաճառել Queen Elizabeth դասի նոր կամ նախկինում շահագործված ավիակիր նավ: Նշվում է, որ անգլիական կողմը մերժել է Անկարայի առաջարկը՝ փոխարենն առաջարկելով իրականացնել Թուրքիայում արտադրվելիք ավիակրի նախագծումը և տեխնիկական աջակցություն տրամադրել: Այս թեմայի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ Անգլիայի Միջազգային առևտրի նախարարությունը չի հերքել փաստը, որ Թուրքիայի հետ բանակցություններ եղել են՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել կոնկրետ այդ բանակցություններից:

Նմանատիպ նյութեր