211652_close_icon
views-count1127 դիտում article-date 13:52 03-02-2021

Բոլոր գյուղերի բնակիչները կկարողանան դեղորայք պատվիրել Հայփոստի փոստային բաժանմունքներում

Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում: Հայփոստը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա: 2020թ. դեկտեմբերին Հայաստանի մարզերի 10 գյուղերում սկսվել էր պիլոտային ծրագիրը: Այսօր արդեն ծրագիրը գործում է բոլոր մարզերի բոլոր 757 փոստային բաժանմունքներում:

Նմանատիպ նյութեր