1211 դիտում
13:31 03-02-2021
Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է Արցախի հարցը
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ: Այս մասին գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/03/%D4%B1%D5%84%D5%86-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/201592]ermenihaber.am[/url]-ը։
Նշենք, որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է:
Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:
Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերություննների մոդել կհաստատեն:
Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
2175 դիտում
16:30 03-01-2022
Զելենսկին Բայդենի հետ քննարկել է մոտ օրերս Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը
952 դիտում
16:27 13-08-2022
Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»