211652_close_icon
views-count2784 դիտում article-date 13:00 03-02-2021

Եվրադատարանը հակաօրինական է ճանաչել Էրդողանին վիրավորելու հիմքով դատավճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Անգլիայի մի քաղաքացու բողոքը, ով Թուրքիայում մեղավոր էր ճանաչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ Տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/03/%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%84%D4%BB%D4%B5%D4%B4-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/201617]Ermenihaber.am[/url]-ը։ 1950թ․ ծնված անգլիացի Միշել Դիքինսոնը 1986թ․ հաստատվել է Թուրքիայում՝ դասավանդելով տարբեր քոլեջներում և համալսարաններում։ 2006թ․ Դիքինսոնը մեղադրվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։ 2011թ․ անգլիացին բողոքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Օրերս կայացրած վճռով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Թուրքիան տվյալ գործով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը։

Նմանատիպ նյութեր