211652_close_icon
views-count2761 դիտում article-date 11:52 03-02-2021

Ադրբեջանական կողմը կրկին արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ. որևէ բացատրություն չի տվել

Արցախում փետրվարի 2-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայի աճյուն է հայտնաբերվել։ [url=https://armeniasputnik.am/karabah/20210203/26316107/arcaxum.html?fbclid=IwAR3e058sNgi8niZWmrUfO2pqmrSs06bkkEgwbBuXGVaGMMmr4D-0cawXxVU]Sputnik Արմենիայի[/url] հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով ՝ աճյունը հայտնաբերվել է Հադրութի հարակից տարածքում։ Դին անճանաչելի է և պարզ չէ՝ քաղաքացիակա՞ն է, թե՞ զինծառայող։ Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Թադևոսյանը նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։ «Աշխատանքներ պետք է իրականացվեին Ջրականի (Ջաբրաիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) տարածքում, բայց ադրբեջանական կողմն արգելել է, սակայն որևէ բացատրություն չի տվել, թե ինչի հետ է կապված այդ որոշումը», - ասել է Թադևոսյանը: Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր հայտնաբերվել են 1355 զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմիններ և աճյուններ:

Նմանատիպ նյութեր