211652_close_icon
views-count1346 դիտում article-date 12:00 03-02-2021

Հնդկաստանը Ռուսաստանից կգնի 21 ՄիԳ -29 կործանիչ

Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել գնել Ռուսաստանից 21 ՄիԳ -29 կործանիչ, Aero India-2021 ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին ասաց Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժժովը: «21 ՄիԳ -29 ինքնաթիռի մատակարարման առաջարկը փոխանցվել է հնդկական կողմին: Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել այդ ինքնաթիռները գնելու վերաբերյալ: Մենք սպասում ենք Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի որոշմանը՝ համապատասխան մրցութային ընթացակարգեր անցկացնելու մասին »,- մանրամասնել է նա:Այս մասին գրում է [url=https://ria.ru/20210203/istrebiteli-1595798609.html]ria.ru[/url]-ն։ Դրոժժովը ենթադրել է, որ այս ինքնաթիռի համար պայմանագրերի կնքման ձգձգումը կապված է հիմնականում կորոնավիրուսային համաճարակի հետ:

Նմանատիպ նյութեր