211652_close_icon
views-count1658 դիտում article-date 11:13 03-02-2021

6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում

6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Զատկի կղզուց դեպի հարավ – արեւելք: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝էպիկենտրոնը գտնվել է Զատկի կղզու Անգա Ռոա քաղաքից, որտեղ բնակվում է 3,3 հազար մարդ, 1482 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորությունում: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հայտնում է «[url=https://tass.ru/proisshestviya/10610531]ТАСС[/url]»-ը։

Նմանատիպ նյութեր