Ճիշտ կլինի հիշատակել նաև հարկային ապօրինությունների զոհերին․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ապրիլի 19-ը նշել որպես Հարկ վճարողի օր:
Ըստ Կառավարության՝ նման տոնի ներդրումը կնպաստի պետականաշինության գործում հարկ վճարողների դերի ըստ արժանվույն գնահատմանը և պետության ու հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
Ապրիլի 19-ը պատահականորեն չի ընտրվել՝ 1992թ. ապրիլի 19-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկերի մասին» օրենքը: Բայց եթե նման օր պետք է նշվի, ապա ճիշտ կլինի նշել նաև հարկային ապօրինությունների զոհ դարձած ձեռնարկությունների և ձեռներեցների հիշատակի օրը: Դա կարելի է սահմանել տարվա ցանկացած օր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: