211652_close_icon
views-count1181 դիտում article-date 10:12 03-02-2021

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծան աշխատանքը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքը: Փետրվարի 2-ին այդ մասին Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքի շարունակումը եւ անձնախմբի անդամներին հրավիրում ենք կոնֆերենց-դահլիճում միանալու մեզ ցանկացած ժամանակ եւ հաղորդակից դարձնելու իրենց կողմից կատարվող կարեւոր աշխատանքի մասին նորություններին»,- հայտարարել է նա: 2018 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել է ստեղծել Տիեզերական ուժեր՝ որպես երկրի զինված ուժերի լիարժեք տեսակ: Ինչպես նշում է The Hill թերթը, ԱՄՆ-ի երկու կուսակցությունների օրենսդիների կարծիքով՝ Տիեզերական ուժերն անհրաժեշտ են, որպեսզի զինվորականները բավականաչափ ուշադրություն նվիրեն տիեզերքին՝ Չինաստանին եւ Ռուսաստանին դիմակայելու համար, հաղորդել է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10610279]ТАСС[/url]»-ը:

Նմանատիպ նյութեր