2810 դիտում
09:23 03-02-2021
Ովքե՞ր կարող են օգտվել Թբիլիսի-Երևան չվերթներից
Փետրվարի 1-ից Վրաստանը վերսկսել է կանոնավոր չվերթները: Սրա հետ կապված ավիաընկերությունները հրապարակել են ուղղությունները, որոնցից կարող են օգտվել Վրաստանում գտնվող անձինք: Այս մասին հայտնում է [url=https://www.aliq.ge/vovkhe%D5%9Er-karogh-en-ogtvel-thbilisi-yerevan-chverthneric/?fbclid=IwAR2N5N3g8bJUaR0OKxqU45rIXDNvVqSIW26VVQTFE3UnQu9hgaI8xaxjkOA]aliq.ge[/url]-ն։
«Georgian Airways» ավիաընկերությունն, օրինակ, այս ցանկում ներառել է նաև Երևանը: Սրա հետ կապված «Ալիք մեդիա»-ն զրուցել է Վրաստանի կառավարության մամլո խոսնակի հետ, որը հստակեցրել է, թե ովքե՞ր կարող են օգտվել այս չվերթներից: Ըստ կառավարության տեղեկատվության՝ Վրաստան-Հայաստանի ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային սահմաններով ելումուտի հետ կապված նոր կանոնակարգեր չկան, քանի որ Վրաստանը սահմանը չի բացել ՀՀ-ի համար:
Ինչ վերաբերում է հատուկ պայմաններին՝ Վրաստանից ՀՀ վերոնշյալ չվերթներով կարող են տեղափոխվել ՀՀ քաղաքացիները (հետևաբար նաև՝ ՀՀ-ից Վրաստան՝ Վրաստանի քաղաքացիները): Թույլ է տրվում նաև տեղափոխվել (Վրաստանից դուրս գալ ու վերադառնալ) Վրաստանի ու Հայաստանի պաշտոնական երկքաղաքացիություն ունեցող անձանց ( ում քաղաքացիությունը պաշտոնապես պահպանված է ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ Հայաստանում):
Նմանատիպ նյութեր
2223 դիտում
23:44 22-07-2021
Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը
2909 դիտում
13:06 23-06-2019
Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
289 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը