211652_close_icon
views-count1737 դիտում article-date 23:42 02-02-2021

Նավալնին 3.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ «Իվ Ռոշեի» գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով: Այս մասին հաղորդում է [url=https://tass.ru/proisshestviya/10607905]ТАСС [/url]գործակալությունը: «Չնայած նրա հետ ձեռնարկված կանխարգելիչ գործողություններին՝ Նավալնին բազմիցս խախտել է ստուգման համար ներկայանալու ժամկետները: Դատարանը կարծում է, որ Քրեակատարողական դաշնային ծառայության առաջարկը ենթակա է բավարարման»,- ասվում է դատավճռում:

Նմանատիպ նյութեր