211652_close_icon
views-count5307 դիտում article-date 21:28 02-02-2021

Արծրունը շատ կարևոր կերպար է․ Նա իրենում մարմնավորում է թե՛ մինչ18-յան Հայաստանի կարևորագույն սխալները, և թե՛ հետ18-յան Հայաստանի ողջ ազգադավությունն ու ցինիզմը․ Ռուբեն Մելիքյան

Արծրունը շատ կարևոր կերպար է։ Նա իրենում մարմնավորում է թե՛ մինչ18-յան Հայաստանի կարևորագույն սխալները, և թե՛ հետ18-յան Հայաստանի ողջ ազգադավությունն ու ցինիզմը։ Նա այն մարդկանցից էր, որի համար «հայրենասիրությունը» լոկ անձնական շահ ստանալու միջոց էր, և նրա ղեկավարները ժամանակին ցավոք չունեցան այնքան խորամտություն, որ «աչքը չոռ» այդ «պռախաձիմեց»-ին թույլ չտային կեղծ հայրենասիրության առագաստների վրա մտնել բարձր օվկիանոսներ։ Նրա՛նք կերտեցին դատարկ ու անսկզբունք այդ շողոքորթի դրական բարձր ճանաչելիությունը։ Նրա՛նք չկարողացան տարբերել թացերին չորերից, ցորեններին որոմներից, ուստի հենց նրա՛նք ծնեցին Արծրունին և հանրությանը քիչ հայտնի շատ ուրիշ արծրունների։ Դե իսկ հետ18յան Հայաստանի ողջ պերճանքն ու թշվառությունը այդ դատարկության մի ֆրազի մեջ է. «դժբախտաբար՝ չհաղթեցինք»։ Թե բա՝ «դժբախտաբար»... Ասեց ու անցավ առաջ։ «Դե հիմա՝ մի թեթև դժբախտություն էր - ու՞մ հետ չի պատահում», - երևի մտածեց այդ շահամոլ ցինիկը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արծրունը շատ կարևոր կերպար է։ Նա իրենում մարմնավորում է թե՛ մինչ18-յան Հայաստանի կարևորագույն սխալները, և թե՛ հետ18-յան...

Опубликовано Ruben Melikyan Вторник, 2 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր