211652_close_icon
views-count8954 դիտում article-date 19:39 02-02-2021

«Գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին». Խաչատուրովը՝ Աննա Դանիբեկյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Խոսեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ «Հարգելի՛ դատարան, ինձ զարմացնում է մի փաստ՝ չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը Ձեզանից ավելի շատ ենթարկվող է։ Ես Ձեզ մի խորհուրդ եմ ուզում տալ՝ երբ Դուք կհեռանաք խորհրդակցական սենյակ, եթե այնտեղ կա հայելի, ավելի լավ, եթե չկա, կարգադրեք, որ ապահովեն, հանեք Ձեր դիմակը, նայեք հայելու մեջ ու հիշեք Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքերը՝ «ես կատարել եմ հանցագործություն, ինչպե՞ս ես կարող եմ դատել Էրիկ Ալեքսանյանի վստահորդին»»,- ասաց Խաչատուրովը։ Նա ընդգծեց՝ եթե Աննա Դանիբեկյանը հեռանա այս գործի վարույթից, դատախազությունը կարող է նեղանալ դատավորից։ «Բայց ես Ձեզ խոստանում եմ, որ նման դեպքում ես կխնդերմ իմ փաստաբանին՝ լինել Ձեր պաշտպանը։ Դուք գեղեցիկ, երիտասարդ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին, առողջ եղեք»,- ավելացրեց Խաչատուրովը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր