211652_close_icon
views-count1260 դիտում article-date 17:32 02-02-2021

Միքայել Մելքումյանը դեսպան Կոնյուկի հետ զրույցում կարևորել է Բելառուսի հետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 2-ին հանդիպել է մեր երկրում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ: Մելքումյանը շնորհավորել է դեսպանին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա կարևորել է Բելառուսի հետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, մասնավորապես համատեղ ջանքերը գազի գնի հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առումով: Ալեքսանդր Կոնյուկը կոնկրետ ծրագրերի մասով տեղեկացրել է, որ իրենք առաջարկել են ստեղծել հայ-բելառուսական համատեղ ընկերություն, որը կզբաղվի վերելակների արտադրությամբ: Միքայել Մելքումյանը շնորհավորել է բելառուս ժողովրդին Օստրովեցի նորակառույց ատոմակայանի շահագործման առթիվ՝ ընդգծելով Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների դերը հատկապես տուրբինային արտադրամասի շահագործման հարցում:

Նմանատիպ նյութեր